Foto

100-ամյա բրիտանուհին կոկա-կոլան նշել է որպես իր երկարակեցության գաղտնիք. Birmingham Mail

100-ամյա բրիտանուհին, որն ապրում է Վուսթերշիր կոմսության Ռեդդիտչ քաղաքում, նշել է իր հոբելյանն ու որպես երկարակեցության գաղտնիք նշել կոկա-կոլան, տեղեկացրել է Birmingham Mail-ը։

Մոդ Ջոնսոնը անցած չորեքշաբթի՝ հուլիսի 26-ին նշել է իր 100-ամյակը։ Կնոջ ընկերուհու խոսքով՝ նա ակտիվ կենսակերպ է վարում եւ չի օգտվում քայլակներից, հաշմանդամի սայլակից։ «Երբ նրան հարցնում ես՝ ո՞նց ես, Մոդ, նա պաատասխանում է. «Ես ապրում եմ, սիրելիս, ապրում եմ»,- ասել է Ջոնսոնի ընկերուհին։

Բրիտանուհին կարծում է, որ երկար կյանք է ապրել շնորհիվ իր սիրելի գազավորված ըմպելիքի՝ կոկա-կոլայի։ Կինը շաբաթը 24 շիշ կոկա-կոլա է խմում, ինչպես նաեւ մեծ քանակությամբ սուրճ՝ վեց գդալ շաքարով, սիրում է կարմիր գինի։ «Ես չգիտեմ, թե երբ եմ սկսել կոկա-կոլա խմել, բայց ես պարզապես այն խմում եմ ամբողջ օրը։ Կամ կոկա-կոլա, կամ սուրճ»,- ասել է նա։

Նշվել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանուհին ապրել է Հնդկաստանում, թեյի արտադրության շրջանում։ Չնայած դրան, ինչպես նշել է կնոջ որդին, ոչ Ջոնսոնը, ոչ նրա ազգականները թեյ չեն խմում եւ նախընտրում են միայն սուրճը։

Բրիտանուհին ապրում է Ռեդդիտչի նույն տանը 1947 թվականից։ Կյանքի մեծ մասն աշխատել է անձնակազմի գծով մենեջերի քարտուղար։ Չնայած Ջոնսոնն այժմ թոշակի է անցել, կանոնավորապես դուրս է գալիս մարդկանց մեջ եւ սրտին հարազատ զբաղմունք է գտնում։