Foto

Թուրքիայում հարձակում է կատարվել Շվեդիայի պատվո հյուպատոսության վրա

Երեքշաբթի   Թուրքիայի Էգեյան ծովի Իզմիր նահանգում զինված անձը հարձակվել է Շվեդիայի պատվո հյուպատոսության վրա, ինչի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է, տեղեկացնում է Al-Monitor-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Իզմիրի նահանգապետարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով վիրավորված Թուրքիայի քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց։ Թեեւ նահանգապետարանը մանրամասներ  չի ներկայացրելլ, սակայն թուրքական լրատվամիջոցները պարզել են, որ վիրավորված կինը հյուպատոսության աշխատող է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ավելի վաղ Շվեդիայում Ղուրանի մի շարք հրկիզումներ էին տեղի ունեցել, ինչը վրդովմունքի ալիք էր բարձրացրել մահմեդական երկրներում։ Իսկ այսօր Շվեդիայի իշխանությունները հայտարարել են պետական ​​սահմանին հսկողությունը խստացնելու մասին՝ Ղուրանի անարգումներից  հետո ստացած սպառնալիքների պատճառով։