Foto

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը երաժշտական ​​գործիքների այրման ակցիա է կազմակերպել՝ պնդելով, որ երաժշտությունը «հանգեցնում է բարոյալքման»

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը երաժշտական ​​գործիքների այրման ակցիա է կազմակերպել՝ պնդելով, որ երաժշտությունը «հանգեցնում է բարոյալքման», հաղորդում է BBC-ն։

Հազարավոր դոլար արժողությամբ երաժշտական ​​սարքավորումներ շաբաթ օրը այրվել են արեւմտյան Հերաթ նահանգում խարույկի վրա:

Հերաթում հրկիզված իրերը ներառում էին կիթառ, հարմոնիա, թմբուկ, ինչպես նաև ուժեղացուցիչներ և բարձրախոսներ, ըստ համացանցում տեղադրված պատկերների: Նրանցից շատերը առգրավվել են քաղաքի հարսանյաց հաստատություններից։

Աֆղանստանի բարոյականության և առաքինության նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ երաժշտական ​​նվագակցությունը «կարող է մոլորեցնել երիտասարդությանը»:

Գործիքների նման խարույկը թալիբները կազմակերպել են հուլիսի 19-ին։ Երկրի կառավարությունն այնուհետ Twitter-ում հրապարակել է հրդեհի լուսանկարները, սակայն չի նշել, թե երկրի որ շրջանում է այն կազմակերպված։

2021 թվականին իշխանությունը ստանձնելուց ի վեր թալիբները բազմաթիվ սահմանափակումներ են մտցրել, այդ թվում՝ արգելելով հասարակական վայրերում երաժշտության կատարումները: