Foto

Քամու ուժգնացում, ամպրոպ ու անձրև է սպասվում՝ որոշ հատվածներում՝ ինտենսիվ

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 4-ին և 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 1-3-ը, 5-ին՝ առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-ին, 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։