ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է Սյունիք, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը՝ մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։









