Արդեն երկրորդն օրն է, ինչ Ադրբեջանի կառավարությունը դժկամություն է դրսևորում թույլատրելու բեռնատարների մուտքը Լաչինի միջանցք։
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից, Կոռնիձոր կատարած այցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ այս պահին էլ այդ հարցում որևէ դրական զարգացում առկա չէ, իսկ միջազգային հանրության արձագանքը բավարար չէ։
«Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքում են՝ տեսնելու, որ հումանիտար բեռը, որը նախատեսված է Արցախի հայրենակիցների համար, կանգնած է, և, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու Արդարադատությանն միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանը արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նա։
Կոստանյանը օտարերկրյա դեսպաններին ու կառուցների ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են, որպեսզի Ադրբեջանըն իր վերջո հավատարիմ մնա միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունների կատարմանը։









