Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի: Այս մասին հայտնել է ինքը. «Իմ
անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի
նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով
ընդունված գաղափարին»:
Արցախի Աժ նախագահը
խոսում է քաղաքական պատասխանատվության մասին, որն հիմա, երբ Արցախն այս վիճակնում է, ամենակարևորն է։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը
Vesti.am-ի զրույցում ասաց, որ ԱԺ նախագահը նաև առողջական
խնդիրներով պայմանվորված է հրաժարական տալիս և դա ընդունվում են այնպես, ինչպես ասվել է։ Հարցին՝
ի՞նչը կարող է կամ կփոխի Արցախի ԱԺ նախագահի հրաժարականը, պատասխանեց․ «Սա բնական երևույթ
է։ Վերջին 10 օրերի ընթացքում երկրի նախագահի ձեռքով մեր սյուբեկտայնությունն իջեցվեց,
մենք արդեն մեծ անելիք ունենք։ Հասկանալով, գիտակցելով, որ հայտնվել ենք աշխարահաքաղաքական
փոխակերպումների փուլում և Հայաստանի իշխանության ձեռքով մենք որպես սյուբեկտ կամ չենք ընկալվում, կամ շատ դժվար ենք ընկալվում միջազգային հանրության կողմից, ընդ որում նույն իրավիճակում է նաև ՀՀ-ն, հայկական
երկու պետությունների գլխավոր անելիքը սյուբեկտայնության բարձրացումն է և պետականության
պահպանմանն ուղղված քայլերը։ Արցախի համար դրա գլխավոր գործոններից մեկը երկրում ընտրությունների
անցկացումն է, ինչից 3 տարի շարունակ Արցախում խուսափում են։ Եթե խնդիրն Արդբեջանի
սպառնալիքներն են, ապա դա 30 տարի շարունակ եղել է և որևէ մկեը չի տեսել դրա իրականացումը։
Այս ծանր իրավիճակում մենք պիտի աշխարհին ցույց տանք, որ մենք պետություն ենք և մեր
բոլոր ինստիտուտները գործում են: Հատկապես դա անհրաժեշտ է Ադրբեջանի այն հայտարարությունից
հետո, որ դրանք վերացվեն։ Սրանով, իհարկե, Ադրբեջանն ընդունում է, որ Արցախը կայացած
հանրապետություն է»։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անուններ շրջանառվում են, բայց դրանք ընդամնեը խոսակցությունն են։ Գործընթացը դեռ չի սկսվել, յուրաքանչյուր խմբակցություն իր թեկանածուին կարող է առաջադրել: Երբ գործընթացը սկսվի, հարցերին կպատասխանեն, այդ թվում՝ նաև նոր ԱԺ նախագահի նշանակումից հետո երկրի նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելուն վերաբերող հարցերին։









