Foto

Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով դատական նիստում դատարանը փոխել է Մհեր Սահակյանի խափանման միջոցը:  Հայաստանից բացակայելու արգելքը փոխարինվել է գրավ խափանման միջոցով:

Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի (խուլիգանություն) առաջին մասով եւ 171-րդ հոդվածի (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը: