«Netflix»-ը հրապարակել է փաստավավերագրական սերիալի նոր թրեյլեր՝ «Դեպն ընդդեմ Հերդի»։ Նախագիծը բաղկացած կլինի երեք սերիայից, որը հանդիսատեսին կպատմի նախկին ամուսիններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի աղմկահարույց դատավարության մասին, որին 2022 թվականին հետևել են գրեթե ողջ աշխարհով մեկ։
Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 16-ին։ Շոուում կներկայացվեն դատական դահլիճից ուղիղ հեռարձակման կադրեր։ Փաստավավերագրական ֆիլմի հեղինակները կփորձեն հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Դեփի և Հերդի միջև։ Սերիալում կցուցադրվի նաև, թե ինչպես են երկրպագուները փորձել վերլուծել, թե նախկին ամուսիններից ով է ճշմարտությունն ասում։ Նախագծի հեղինակը Էմմա Կուպերն էր։ Ռեժիսորը կցուցադրի նաև, թե այդ ընթացքում ինչ է տեղի ունեցել մեդիա հարթակներում։
Հիշեցնենք, որ Էմբեր Հերդն ու Ջոնի Դեփը պաշտոնապես ամուսնալուծվել են 2016թվականին, իսկ արդեն նախկին ամուսինների միջև դատական վեճը սկսվել է 2019թ.։ Դերասանուհին այդ մասին հոդված է հրապարակել Washington Post-ի համար, իրեն անվանելով «ընտանեկան բռնության խնդիրը ներկայացնող հասարակական անձ»։









