Foto

Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետ աստիճանաբար կնվազի 3-5

Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։