Foto

Միջազգային հանցավոր լռության ֆոնին ԼՂ-ում ցեղասպանություն է իրականացվում. Պատրիկ Քարամ

Լեռնային Ղարաբաղում ցեղսպանություն է տեղի ունենում։ Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ ՊԱտրիկ Քարամը։

«Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն։ Այն իրագործվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այդ անողոք շրջափակումը զրկում է հայ խաղաղ բնակիչներին սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- մասնավորեպես գրել է ֆրանսիացի պաշտոնյան։