Foto

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցի Բելառուսում ՀԱՊԿ երկրների փրկարարների զորավարժություններին:

Պատճառը Փրկարար ծառայության աշխատակիցների ծանրաբեռնվածությունն է, հայտնել են ՆԳՆ-ից Սպուտնիկ Արմենիային։

Սեպտեմբերի 1-6-ը ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումները կմշակեն Մինսկի տարածաշրջանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետեւանքների վերացումը։