Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ վաղը կհայտարարվի Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականի մասին։ Նրան կփոխարինի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանը։ Նկատենք, որ վերջինս նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ է, ինչը նշանակում է, որ Արցախում քաղաքական գծի կտրուկ փոփոխություն է նախանշվում եւ Արցախի պաշտոնական դիրքորոշումն արվեն ավելի կկոշտանա՝ հանրային տրամադրություններին համահունչ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա թեկնածությունը պնդել են նաեւ Արցախի նախկին երկու նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։









