Եթե հայ ժողովուրդը գիտակցաբար հրաժարվի Արցախից՝ տալով այն սպանդի, ապա իսկապես արժանի չի լինի իր խորհրդանիշ ունենալ սուրբ Արարատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Բացի այդ, խորհրդանշաններից անհրաժեշտ կլինի հեռացնել ոչ միայն առյուծն ու արծիվը՝ դրանք փոխարինելով ոչխարներով, այլև դրոշում աստվածային նարնջագույն գույնը պետք է փոխարինվի շագանակագույնով։
Սա կլինի իրականության իսկապես ճշգրիտ արտացոլումը»:









