Foto

«Համերաշխ ենք հույն ժողովրդի հետ». Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հղել Հունաստանին

Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հղել Հունաստանին:

«Հունաստանը եռօրյա սուգ է հայտարարել, և Հայաստանը համերաշխ է հույն ժողովրդի հետ։ Ցավակցում ենք Canadair ավիաընկերության օդաչուների ընտանիքներին, որոնք զոհվել են Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով»,–գրված է ԱԳՆ–ի «Թվիթերի» էջում։