Foto

Որպես վարչապետ նա ինքն իրեն ջախջախեց

Վլադիմիր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Կարծում եմ այս ֆորմատով սա Փաշինյանի վերջին ասուլիսն էր և կգտնվեն մարդիկ, ովքեր խորհուրդ կտան նրան այլևս գետնին հավասարված վարկանիշով այսպիսի ասուլիս  չանել կամ գոնե մոդերատոր ունենալ: Լրագրողները նրան ջախջախեցին և որպես լրագրող և որպես քաղաքական գործիչ, իսկ որպես վարչապետ նա ինքն իրեն ջախջախեց: 

Արդյունքում՝ հարցերի 99%  Արցախ և ուրիշ ոչինչ: 

✅Արցախի նկատմամբ աներևակայելի և հազիվ զսպվող ատելության դրսևորում:

✅Բանակցային և դիվանագիտական, ինչպես նաև քաղ.ինտելեկտուալ կարողությունների զրոյական ունակություններ:

✅Արցախը ամեն գնով հանձնելու և ձեռքերը լվանալու անթաքույց երազանք: 

✅Պատերազմի վախի արմատավորում, որը կդառնա իր իշխանությունը պահելու գործիք:

✅ՀայաՔվե-ի մասին գնահատականներ առանց անունը տալու, ինչը նշանակում է խուսափել անունը տալ, որ ավելի շատ չգովազդվի նախաձեռնությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նախաձեռնությունը մեծ թափ է հավաքել:

✅Ցեղասպանության ժամանակ արցախցիներին ՀՀ զինված ուժերի պաշտպանության փաստացի չտրամադրում:

✅Սովահարության վտանգից խուսափելու համար լոլիկ և այլ բանջարներ չաճեցնելու մեղադրանք, իսկ իրականում ոչ ուղիղ ասելով, որ Աղդամի ճանապարհով սնունդ թող ստանան: 

Մնացածը հին ոճի մեջ, բայց սնանկու սպառված:

Կինը տասնմեկ հազար հայ տղամարդկանց անվանեց դասալիք, այսօր էլ ամուսինը ջղաձգված վիճակում արցախցի կանանց մեղադրեց ի տարբերություն իր կնոջ Արցախը պատերազմի ժամանակ լքածներ: 

P.S. Այս երկիրը, եթե մինչև հիմա չի կործավել սրա կառավարման արդյունքում, ուրեմն էլ երբեք չի կործանվի: