Foto

Աղդամի ճանապարհով Արցախի ժողովրդին օգնություն հասցնելու հարցի քննարկմանը չեմ մասնակցել. Փաշինյան

Լաչինի միջանցքի հարցը քննարկելու մանդատ ունեմ, այն ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ, որի կողմերից մեկը նաեւ ես եմ։ Այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ Աղդամ-Ասկերան ճանապարհն օգտագործելու հարցի քննարկմանը ինքը չի մասնակցել՝ հայտարարելով, որ չունի մանդատ։

Հիշեցնենք, որ այդ ճանապարհով շրջափակված Արցախին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարել է Շառլ Միշելը՝ Բրյուսելի վերջին հանդիպումից հետո։ Փաշինյանն այսօր պնդեց, որ այդ հայտարարությունն իր համար անսպասելի չէր, նման հարց հանդիպմանը բարձրացվել է, բայց ինքը հրաժարվել է մասնակցել դրա քննարկմանը՝ նշելով, որ չունի մանդատ։