Foto

Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Թվիթերյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բաբայանը։

«Նախատեսված է երկկողմ հանդիպում Ռուսաստանի արտգործնախարարի և եռակողմ հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարների հետ։ Օրակարգում են տարածաշրջանային խնդիրները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և մարդասիրական հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։