Foto

Առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ՝ Ֆրանկֆուրտից Երևան

Lufthansa Group-ն առաջին անգամ կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով` հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Lufthasna խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը սույն թվականի հուլիսի 30-ից առաջին անգամ կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով:

Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի: