EuroNews-ի լրագրող Անելիզ Բորժեսը նախօրեին այցելել է Լաչինի միջանցքում ապօրինի գործող հսկիչ կետ։ Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:
«Լաչինի միջանցք, հուլիսի 22 Կարմիր Խաչի շարասյունը ներկայումս հատում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ցամաքային միջանցքը: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենավիճահարույց մասերից մեկն է»,- գրել է նա։









