ԱՄՆ սենատոր, Սենատի միջազգայի հարաբերությունների գծով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների նախագծեր՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Հայաստանի և Արցախի հայերի դեմ ագրեսիայի և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև դադարեցնելու ռազմական տեխնիկայի արտահանումը Բաքու։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA):
Օրենսդրական փոփոխություն 907-ի վերապահումը ուժը կորցրած ճանաչելու մասին
Այս նախաձեռնությունը արգելում է Ազատության պաշտպանության մասին օրենքի 907-րդ բաժնի վերապահման շարունակական կիրառումը։ 1992 թվականին ընդունված օրենքի 907-րդ բաժնով արգելում է Ադրբեջանին լայնամաշտաբ օգնության տրամադրումը, քանի դեռ այն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր տեսակի շրջափակման և հարձակողական քայլերի դադարեցման ուղղությամբ։ Բաժնի վերապահումների համաձայն օգնություն կարող է տրամադրվել, եթե այն անհրաժեշտ է՝ աջակցելու Միացյալ Նահանգների ջանքերին՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Այս վերապահումից օգտվելով ԱՄՆ-ն ամեն տարի խոշոր ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին՝ Իրանի դեմ սպառնալիքի չեզոքացման պատրվակով։
Օրենսդրական փոփոխություն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին ուշադրություն հրավիրելու մասին
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները անհրաժեշտություն են Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելու համար»,- ասել է սենատորը։
«Առանց արդարության խաղաղություն լինել չի կարող։ Այդ պատճառով և խորապես համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք հետաքննել բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունները։ Ավելի, մենք պետք է ճնշում գործադրենք Ալիևի ռեժիմի վրա՝ կանխելու ապագա հանցագործությունները՝ այդ թվում նաև պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով»,- նշել է նա։
Այս նախաձեռնությամբ կոչ է արվում դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և աջակցություն է հայտնվում պատժամիջոցների կիրառմանը՝ որպես հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու գործիք։
Օրենսդրական փոփոխություն, որով արգելվում է Արբեջանին զենքի վաճառքի նոր արտոնագրերի տրամադրումը
«Այս տարվա սկզբին ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել այն բանի շուրջ, որ Առևտրի նախարարությունը դիտարկում էր Ադրբեջանին հրազեն մատակարարելու հարցը»,- հիշեցրել է Մենենդեսը։
«Ադրբեջանի գործող ագրեսիայի միջակայքում նման արտահանման շուրջ քննարկումներն անընդունելի են։ Ժամանակն է հավաարումից հանել անորոշությունն ու հստակեցնել այն ապրանքների ցանկը, որոնք արգելվում է արտահանել Ադրբեջան՝ դրա ագրեսիվ գործողությունների վարման ընթացքում»,- ասել է նա։
Այս փոփոխությամբ արգելվում է Ադրբեջանի կառավարությանը հրազենի կամ այլ հարձակողական պաշտպանողական կամ ռազմական տեխնիկայի արտահանման ցանկացած նոր լիցենզիայի տրամադրումը մինչև Ադրբեջանի նախագահի կողմից հավաստիացում ստանալը, որ Ադրբեջանը դադարեցրել է հարձակողական ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:
ACA-ի նախագահ Սեւակ Խաչադուրանը խորին երախտագիտություն է հայտնել նախագահ Մենենդեսի կողմից այս նշանակալից փոփոխությունների առաջարկի համար։ Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը անդադար հարձակումներ է գործել Հայաստանի վրա, իրականացրել է ռազմական հանցագործություններ և ներկայումս ավելի քան 222 օր ապօրինի շրջափակման մեջ է պահում Արցախը։ Ալիևյան բռնապետության կողմից իրականացվող այս շրջափակումն ուղղակիորեն խախտում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի վճիռը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել միջանցքով ազատ տեղաշարժը ։ «Ուստի կարևոր էՄիացյալ Նահանգների վարչակազմի և Կոնգրեսի համար կողմից Արցախի քաղաքացիներին աջակցությունը և Ադրբեջանի ղեկավարությանը Լաչինի միջանցքի անհապաղ բացման, շարունակական էթնիկ զտումների ծրագրի և տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումների դադարեցման պահանջ ներկայացնելը»:








