Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ղրիմի կամուրջն իր երկրի համար նպատակ է և այն պետք է վերացնել։
«Հասկանալի է, որ դա է մեր նպատակը։
Եվ յուրաքանչյուր նպատակ, որը բերում է պատերազմ, ոչ թե խաղաղություն, պետք է չեզոքացվի»,- ասել է Զելենսկին։ Բացի կամուրջից, նա Կիևի նպատակների թվում նշել է Ղրիմի ամբողջական վերադարձը։









