Foto

Քանյե Ուեսթն ամուսնալուծությունից հետո պահանջել է այրել իր իրերը․ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը նոր մանրամասներ է հայտնել Քանյե Ուեսթի հետ իր բաժանությունից։ Քարդաշյաններ ռեալիթի շոուի վերջին դրվագում Քիմը մաքրում է պահարանները, որտեղ պահում էր նախկին ամուսնու իրերը։

Քիմը նշել է, որ Քանյեն մտադիր էր ամուսնալուծությունից հետո «այրել իր իրերը»։ Այնուամենայնիվ, Քիմը պնդել է, որպեսզի որոշ իրեր թողնեն իրենց երեխաներին։

 «Սա իմ լավագույն ժամանակի հավաքածուն է», - ասել է նա դրվագի մի կետում: «Իրականությունն այն է, որ կյանքն իսկապես տարբեր է, եւ երբ գիտես, որ երբեք չես վերադառնա այնտեղ, դա տհաճ է եւ դժվար: Բայց իմ երեխաները կունենան լավագույն հիշողությունները, եւ սա նրանց համար լավագույն հարգանքը կլինի»։

Քիմն ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին, իսկ այն վերջնական տեսքի է բերվել 2022 թվականի նոյեմբերին։