Foto

Հայրենիք ծախողները նույն արժեհամակարգի մեջ են ինչ սեփական երեխաներին վաճառքի հանողները. Աբրահամյան

Բոլոր այն (չ)մարդիկ, ովքեր հայտարարում են, թե Արցախն Ադրբեջան է, դրանք նույն այս իշխանության հանձնարարությամբ վաղը հայտարարելու են, որ Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը... Երևանը Հայաստան չեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ընդ որում` կապ չունի, թե հայտարարողը քաղաքական գործիչ է ներկայանում, մասնավոր ընկերության աշխատակից, թե շարքային տաքսիստ:

Հայրենիք ծախողները հավասարապես նույն արժեհամակարգի մեջ են ինչ սեփական երեխաներին վաճառքի հանողներն ու պղծողները»,-գրել է Աբրահամյանը։