Foto

Մեղրը կարող է դարերով չփչանալ` միևնույն ժամանակ պահպանելով իր բոլոր օգտակար հատկությունները

Մեղվի պատրաստած մեղրը մասամբ մեղրատու մեղվի խպիպում մարսած նեկտարն է։

Մեղրը վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է։ Պարունակում է В, К, Е, С խմբի բոլոր վիտամինները և А պրովիտամին։ Քանի որ վիտամինները բնական հանքային աղերի և բիոգեն ամինների միացություն են, դրանք ավելի օգտակար են, քան սինթետիկ փոխարինիչները։

Մեղրը նախևառաջ օգտակար է իր հակաբակտերիալ և հակավիրուսային հատկության շնորհիվ։

Նեկտարը մեծ թվով կալիում է պարունակում, որը բակտերիաների դեմ հիմնական պայքարող միջոցն է։ Բացի այդ, մեղրը պահպանում է պղնձի և երկաթի բարձր կոնցենտրացիան, ինչն օգնում է բուժել անեմիան և բարձրացնել հեմոգլոբինը։

Հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում մեղր ուտել` առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Նույնիսկ եթե դուք երբեք ալերգիա չեք ունեցել, այն կարող է առաջանալ երեխայի մոտ։ Բժիշկների խորհրդին պետք է հետևեն նաև շաքարախտով, պանկրեատիտով հիվանդները և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդիկ։

Մեղրի օգտակար հատկությունների ցանկը.

•Բարձրացնում է իմունիտետը:

•Ապահովում է վիտամինները, հանքային նյութերը եւ հակաօքսիդանտները:

•Ունի հակաբակտերիալ եւ հակասնկային հատկություն:

•Բարձրացնում է էներգիայի մակարդակը եւ նվազեցնում է հոգնածությունը:

•Նպաստում է աղիներում օգտակար բակտերիաների աճին:

•Խթանում է քաշի կորստին: Լավագույն արդյունքներ ստանալու համար ամեն առավոտ խմեք գոլ ջուր մեղրով եւ կիտրոնով:

•Թեեւ մեղրն ավելի շատ կալորիա է պարունակում, քան շաքարավազը, այն նպաստում է ճարպի յուրացմանը:

•Կարգավորում է արյան հոսքը, ինչն էլ իր հերթին կանխում է սրտային հիվանդությունները:

•Բուժում է կոկորդի ցավը:

•Վերականգնում է տեսողությունը: Երկու թեյի գդալ մեղրը խառնել գազարի հյութի հետ եւ խմել ամեն օր:

•Կարգավորում է մարսողությունը:

•Նվազեցնում է ինչպես բորբոքումը, այնպես էլ ցավը:

•Կարգավորում է օրգանիզմի pH մակարդակը:

•Պարունակում է ֆիտոնուտրիենտներ, որոնք օժտված են հակաուռուցքային եւ հակաքաղցկեղային հատկությամբ:

•Ախտահանում է վերքերը եւ հանգստացնում այրվածքները: Խառնել մեղրը եւ սխտորը, ստացված մածուկը քսել վերքին:

•Ոչնչացնում է ակնեներ, կորյակներ առաջացնող բակտերիաները:

Մեղրը կարող է դարերով չփչանալ` միևնույն ժամանակ պահպանելով իր բոլոր օգտակար հատկությունները։