ՀԱՊԿ առաքելության տեղակայումը զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Բայց գնդակը հայկական կողմում է»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։









