Զինվորականին մշտապես թիրախում պահելու, նրան առօրյայում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որպես դասալիք, դավաճան ներկայացնելու պայմաններում, բնականաբար, բարոյահոգեբանական անհրաժեշտ մակարդակի ապահովում իրականացնել հնարավոր չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Որքան էլ իշխանությունը ցույց տա, թե տարբեր միջոցներով փորձում է փոփոխություններ մտցնել զինված ուժերում, բայց մարտունակության հիմքում զորքերի բարոյահոգեբանական վիճակն է, որը պատշաճ մակարդակի հասցնելու համար պետք է վերջ տալ զինվորականների թիրախավորումներին»,-գրել է Աբրահամյանը։









