Foto

Օդեսան ենթարկվել է զանգվածային գնդակոծության, կան վիրավորներ

Օդեսայի գիշերային հարվածները դարձել են ամենախոշորը՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, գրել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը ֆեյսբուքյան իր էջում։
«Ամենավատ գիշերներից մեկը։ Մենք չենք հիշում հարձակման նման մասշտաբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես առավոտյան հայտնել են ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունում, Օդեսայի շրջանի նավահանգիստներից մեկում գիշերային հարվածների հետևանքով վնասվել են հացահատիկի և նավթի տերմինալներ, տանկեր և բեռնման համար նախատեսված սարքավորումներ։
Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունն իր Facebook-ի էջում հայտարարել է, որ Օդեսայի մարզում առնվազն 12 խաղաղ բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ 1 իննամյա երեխա։ Եվս մեկ խաղաղ բնակիչ տուժել է Խերսոնի գնդակոծության հետևանքով։