Մեզ մտահոգում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո՝ հավելելով, որ Բերձորի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի։
Ինչպես նշվում է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ Ավստրիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։