Foto

Թուրքական Հաթայում ուժգին անտառային հրդեհներ են. բնակիչները տարհանվել են

Թուրքիայի Հաթայ նահանգի Բելեն շրջանում բռնկված անտառային հրդեհի մարմանը մասնակցում է 9 ինքնաթիռ, 21 ուղղաթիռ և 375 մարդ: Այս մասին հայտնել է ադ երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

«Հաթայ-Բելեն շրջանի անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է 9 ինքնաթիռ, 21 ուղղաթիռ, 59 ցամաքային մեքենա և 375 անձնակազմ»,- նախարարի խոսքերն է մեջբերում Star թերթը։

Հաթայ նահանգի նահանգապետ Մուստաֆա Մասաթլին իր հերթին պետական Anadolu գործակալությանը հայտնել է, որ շրջանի բնակիչները տարհանվել են։