ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Բլինկենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Բլինկենն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների խաղաղ կարգավորմանը`հայտարարելով «քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման»անհրաժեշտության մասին: