ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների՝ 2025 թվականին, իբր, դուրս գալու մասին անձամբ Էրդողանի վերջին հայտարարությունը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում է՝ «Հարգելի՛ ՆԱՏՕ, ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը:
«Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություներում, եթե առայժմ փլուզման մասին խոսելը վաղ է, ապա անթաքույց ճաքերը օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։
ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների՝ 2025 թվականին, իբր, դուրս գալու մասին անձամբ Էրդողանի վերջին հայտարարությունը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում է՝ «Հարգելի՛ ՆԱՏՕ, ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»։
Սա արևելյան առևտրականի էրդողանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որը գալիս է համալրելու վերջին օրերի ընթացքում Անկարայի միանգամից մի քանի հակառուսական գործողությունները, ուստի մեր տարածաշրջանում իրավիճակը շատ դինամիկ կերպով փոփոխվում է հենց այժմ՝ մեր աչքի առջև, ստեղծելով նոր հնարավորություններ և մարտահրավերներ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը եւ 2025-ին կհեռանա Ղարաբաղից։