Foto

Իշխող կործանարար թիմը պետք է րոպե առաջ օգտվի Վարդան Օսկանյանի առաջարկից․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգտվի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկից։

«Որպես պրոֆեսիոնալ դիվանագետ և թեմային լավագույնս տիրապետող մասնագետներից մեկը՝ Օսկանյանը կոնկրետ փաստերով ներկայացնում է, թե ինչ չպետք է արվեր ՀՀ վայ իշխանությունների կողմից և ինչ պետք է արվի այժմ, որպեսզի նվազագույն կորուստներով դուրս գանք պատուհասի կողմից ստեղծած վիճակից: Միևնույն ժամանակ, ելնելով իրավիճակից, Օսկանյանը պայմանավորում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բազմաթիվ հակապետական գործողությունները ոչ կոմպետենտությամբ՝ խուսափելով գնահատել դրանք որպես պետական դավաճանություն:

Եթե իշխող կործանարար թիմն իսկապես ապիկարությունից է հասցրել Հայաստանն ու Արցախն այս վիճակին (բացարձակ կասկածում եմ), ուրեմն պետք է րոպե առաջ օգտվի Օսկանյանի առաջարկից:

Եթե ոչ, հերթական անգամ գործով կապացուցի իմ և տասնյակ հազարավոր հայերի այն պնդումը, որ պատուհասն ու իր խմբակն եկել են մտածված կործանելու Արցախն ու Հայաստանը, այսինքն՝ գործում են ի շահ թշնամու»,-գրել է Ջուլֆալակյանը։