Foto

Նա տեղյակ չի իր նոր կոչման մասին, չնայած անձամբ է ստացել կոչումը․ Ղազարյան

Էդուարդ Ասրյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան միջնորդությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2023 թվականի հուլիսի 3-ին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, 2023 թվականի հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը նա մասնակցել է գեներալ-մայորի ուսադիրներով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է  Էդգար Ղազարյանը.

«Անարժանը

Չնայած այն փաստին, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան միջնորդությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2023 թվականի հուլիսի 3-ին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, 2023 թվականի հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը նա մասնակցել է գեներալ-մայորի ուսադիրներով։ Հնարավոր է, որ

1. Նա տեղյակ չի իր նոր կոչման մասին, չնայած անձամբ է ստացել կոչումը (գլխի չի ընկել, թե ինչ է կատարվել)

2. Պաշտպանության նախարարությունում չի գտնվել գեներալական աստղ` ուսադրին ամրացնելու համար,

3. Ինքն իրեն անարժան է համարում գեներալ-լեյտենանտ կոչվելու համար,

4. Սպասում է Աննա Հակոբյանի նախարար նշանակվելուն, որ նրա համար կրի նոր ուսադիրներ»։