Foto

Լվացքի փոշին քիչ լցրեք, քանի որ շատ փոշին փչացնում է ոչ միայն հագուստը, այլև լվացքի մեքենան

Հագուստը երկար ժամանակ օգտագործելու  համար կարևոր է այն ճիշտ լվանալ ու պահպանել։ Կան տարածված սխալներ, որոնք փչացնում են հագուստն ու ստիպում նորը գնել։

Ահա, թե ինչից է պետք խուսափել, որպեսզի հագուստը երկար կյանք ունենա։

1.      Լվացքի մեքենաները շատ հեշտացնում են լվացք անելու գործընթացը, սակայն կարևոր է նաև դրանք մաքուր պահել, քանի որ հագուստը կարող է փչանալ ու չլվացվել, եթե լվացքի մեքենան կեղտոտ լինի։

 

2.      Լվացքի մեքենայի մեջ շատ հագուստ մի լցրեք։ Սովորաբար դրանց վրա գրված է լինում, թե քանի կգ կարելի է լցնել, սակայն միշտ հիշեք, որ պետք է լցնել դրա կեսը։ Այս դեպքում հագուստն ավելի լավ կլվացվի ու չի փչանա։

 

3.      Լվացքի փոշին քիչ լցրեք, քանի որ շատ փոշին փչացնում է ոչ միայն հագուստը, այլև լվացքի մեքենան։

 

4.      Լվանալուց հետո կարևոր է նաև ճիշտ պահպանել հագուստը։ Ահա, թե ինչպես է պետք այն կախել պահարանում։

5.      Ինչպես նաև շատ կարևոր է նույն կտորից կարված հագուստն իրար հետ պահել։ Երկու տարբեր կտորներից կարված հագուստը կարող է փչանալ, երբ դրանք իրար կողքի դրված լինեն։