Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման ամբողջական դադարեցմանը:
«Օրը, որ սկսվել էր խոստումով, կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը՝ խիստ կարևոր է, որպեսզի էներգիայի մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների», - «Թվիթեր»-ում գրել է Կլաարը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը երեկ կեսօրին լրիվությամբ անջատել է նախորդ օրը վերականգնված գազամատակարարումն Արցախում։