Foto

Արարատում հրդեհ է բռնկվել հարսանիքի մասնակիցներից մեկին պատկանող «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում

Հուլիսի 9-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4 հասցեում գործող գազալցակայանում Mercedes G մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։