Foto

Պատանի ըմբիշները 10-ը մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճել է 10 մեդալ:

Հունգարական Կապոսլավ քաղաքում ընթացող առաջնությունում ազատ ոճից ոսկե մեդալակիր է դարձել Եղիշե Մովսիսյանը (62 կգ), փոխչեմպիոններ են դարձել Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48կգ): Իսկ բրոնզե մեդալակիր են դարձել Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ), Դավիթ Դավթյանը (57 կգ): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և նույնքան բրոնզե մեդալ: Փոխչեմպիոններ են դարձել Պետրոս Բաղրամյանը (57 կգ) և Գառնիկ Մանուկյանը (41 կգ): Բրոնզ են նվաճել Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ):

Եղիշե Մոսեսյանը  շատ սկզբունքային գոտեմարտում 0:9 հաշվով պարտվելուց հետո հաղթել է 17:11 հաշվով, հայտնում է Wrestling – Armenia էջն ու ներկայացնում գոտեմարտի տեսանյութը: