Դերասան, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Բրեդ Փիթը հիացրել է իր երիտասարդացած արտաքինով։ Համապատասխան լուսանկարները հրապարակում է Daily Mail-ը։
59-ամյա Բրեդ Փիթին բռնել են պապարացիները՝ ֆրանսիական Ռիվիերայի խաղողի այգիներում իտալական De’Longhi կենցաղային տեխնիկայի ապրանքանիշի գովազդը նկարահանելիս: Դերասանը սպիտակ վերնաշապիկ էր հագել՝ վերևի մի քանի կոճակներն արձակած, թեթև տաբատով և մոկասիններով։ Նա իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցներով։
Daily Mail-ի լրագրողները համեմատել են «չծերացող» Բրեդ Փիթին Բենջամին Բաթոնի հետ, այն կերպարը, որը նա խաղացել է 2009 թվականին Դեյվիդ Ֆինչերի կողմից նկարահանված ֆիլմում։ Ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, ով ծնվել է 80 տարեկանի տեսքով, իսկ հետո սկսել է երիտասարդանալ։
Բրեդ Փիթն ու նրա նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, ունեն վեց երեխա՝ երեք կենսաբանական (17-ամյա Շիլոն, 14-ամյա Նոքսը և Վիվիենը) և նույնքան որդեգրված երեխաներ (21-ամյա Մեդոքս, 19 տարեկան Պաքսը և 18-ամյա Զահարան): Դերասաններն ամուսնացել են 2014 թվականի օգոստոսին՝ ութ տարվա սիրավեպից հետո։ 2016 թվականի սեպտեմբերին Ջոլին ամուսնալուծության դիմում ներկայացրեց, իսկ 2019 թվականի ապրիլին ամուսնությունը պաշտոնապես չեղյալ հայտարարվեց։
Ավելի վաղ Բրեդ Փիթը վաճառել էր ընտանեկան առանձնատունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի հետ։















