Foto

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին N EWS.am-ը տեղեկանում է ԱԽ մամուլի ծառայությունից։

Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Սպիտակ տանը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերներըԱյս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԱԽիզրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապեսշեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայիտնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:

ՀիշեցնենքԳրիգորյանը հուլիսի 4-ին է ԱՄՆ մեկնել։ Հուլիսի 6-ին Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետներինախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: