Foto

Իգոր Խովաևը կայցելի տարածաշրջան

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը, ինչպես և բոլոր դրական քայլերն այդ ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոտակա ծրագրերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ եռակողմ հանդիպման հնարավորություն ևս կա, ինչի մասին հստակության դեպքում կտեղեկացնեն։