• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե Արցախն է հրաժարվել այդ շփումներից. ամենևին ոչ. Գուրգեն Ներսիսյան

Մենք ոչ թե մերժում ենք շփումները կամ հանդիպումները Ադրբեջանի հետ, ուղղակի ուզում ենք որոշակի հստակություն ու կոնկրետություն: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Բաքվի հետ հնարավոր շփումներին:

«Մենք նաեւ վերջերս ԱՄՆ դեսպանի խոսքը լսեցինք, երբ շուրջբոլորը խոսում են Արցախում անվտանգության, իրավունքների պաշտպանության  մասին եւ նույնիսկ ինչ-որ տեղ հույս են հայտնում, որ այդ անվտանգությունը  հնարավոր է ապահովել, Արցախի ժողովրդի իրավունքները հնարավոր է երաշխավորել, ես  անկեղծորեն զարմանք եմ ապրում: Ի վերջո, եթե մենք սկսենք 44-օրյա պատերազմից, ապա ի՞նչ ունենք: Ունենք 44-օրյա պատերազմ, ռազմական ագրեսի Արցախի ժողովրդի նկատմամբ, բազմաթիվ քաղաքացիական զոհեր,  մարդկանց հրապարակային խոշտանգման դեպքեր: Նոյեմբերի 9-ից հետո քաղաքացիական անձանց, ոստիկանության ծառայողների սպանություններ: Դեկտեմբերից սկսած Արցախի շրջափակում, սկզբում էկոակտիվիստների անվան ներքո, հետագայում արդեն բացահայտ, ամենօրյա ռեժիմով կրակոցներ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա: Այս պայմաններում խոսել Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման կամ անվտանգության, հետագայում նաեւ Ադրբեջանի կազմում այդ իրավունքների ապահովման մասին, ներեցեք, բայց կարծում եմ՝ մենք իրար հետ անկեղծ չենք»,-ասաց Արցախի պետնախարարը:

Հարցին՝ եղե՞լ է արդյոք ամերիկյան միջնորդություն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության վերաբերյալ եւ ինչո՞ւ է Արցախը մերժել բանակցել Բաքվի հետ, նա արձագանքեց. «Շփումներ Արցախի եւ ադրբեջանական կողմի միջեւ եղել են: Եղել են տարբեր հարցերի շուրջ՝ տեխնիկական կամ հումանիտար բնույթ կրող: Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, թե Արցախն է հրաժարվել այդ շփումներից: Ամենեւին ոչ, ադրբեջանական կողմն է հրաժարվել խաղաղ եւ իրականում հարցերը քննարկելու տրամաբանությունից:

Շփման առաջարկներ եղել են, եւ ըստ երեւույթին, ոչ թե եղել է հրաժարում, այլ եղել է այն, թե ինչի շուրջ է քննարկումը եւ արդյոք այս պայմաններում հնարավոր է որեւէ քննարկում: Հիմա առաջնային խնդիրն է Արցախի ժողովրդին հանել ճգնաժամային այս իրավիճակից: Սա ամենեւին չի նշանակում հավելյալ պայման կամ պահանջներ դնել: Սա տարրական բան է: Եթե այս ամենը տեղի է ունենում ավելի մեծ սպառնալիքներ ստեղծելու համար, ինչի՞ն պետք է ծառայի այդ շփումը: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շփում, բայց ոչ այս պայմաններում: Համ հարվածել, համ ասել՝ դուք պետք է շփվեք: Ամենակարեւորը՝ ի՞նչ պետք է քննարկվի այդ հանդիպումների ժամանակ: Սա շփում չէ, բանակցություն չէ, այլ պարտադրանք: Դեկտեմբերի 12-ից սկսած Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելու տարբերակից»:

Ինչ վերաբերում է նրան, թե եթե չենք շփվում, դրա այլընտրանքը, ելքը ո՞րն է, Գուրգեն Ներսիսյանն արձագանքեց. «Մենք պատրաստակամ ենք շփման եւ չենք կարծում, որ այլընտրանքը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ պահելը, սովի մատնելն է Ադրբեջանի տեսանկյունից: Մեր խնդիրը պետք է լինի այնպես անել, որ բոլոր միջնորդները ուղիղ նայեն ձեւավորված պրոբլեմներին, այն գործողություններին գնահատական տալ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը»:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Լիտվան գնահատում է մեր երկրների բարեկամությունը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի կայունությունը․ Լիտվայի ԱԳՆ


    Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով


    Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն. Լի Ցյան


    Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր սրտերից՝ ատելությունը, մեր խոսքերից՝ չարությունը, և մեր գործերից՝ անտարբերությունը. Խորեն Սրբազան


    Ակնկալում ենք հետագայում խորացնել երկկողմ համագործակցությունը. Հնդկաստանի ԱԳ նախարար


    Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան


    ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան


    Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ


    Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան


    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին Եռաբլուր

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]