Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 2 հոգի էլ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց։









