Foto

Հայտնի է Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռան մահվան պատճառը

Օրերս Ռոբերտ Դե Նիրոյի դուստրը հայտնեց սարսափելի լուր՝ մահացել է նրա որդին՝ Լեանդրոն։ Տղայի անշունչ մարմինը հայտնաբերվել է այն տանը, որտեղ նա ապրում էր։ Հայտնի է դարձել, թե ինչ է պատահել երիտասարդին.

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից։ Անցյալ կիրակի Լեանդրոյի ընկերը, չկարողանալով կապ հաստատել նրա հետ, խուճապի է մատնվել։

Ընկերը գնացել է աստղային ժառանգի տուն, սակայն դուռը ոչ ոք չի բացել։ Հետո նա ոտքով հարվածել է դռանը, բացել այն եւ տեսել, որ Լեանդրոն անշարժ ընկած է հատակին։ Երիտասարդը բժիշկներ է կանչել, որոնք արձանագրել են դերասանի թոռան մահը։ եպքի վայր ժամանած ոստիկանները տանը փոշիով տապրակ են հայտնաբերել։ Նախնական տվյալներով՝ մահացածը երկար ժամանակ օգտագործել է արգելված նյութեր։Երկուշաբթի օրը Լեանդրոյի մայրը հաստատել է ողբերգությունը։ Դրենան հուզիչ գրառում է նվիրել փոքրիկին. «Իմ գեղեցիկ, քնքուշ հրեշտակ. Ես քեզ սիրեցի առանց խոսքերի այն պահից, երբ զգացի քեզ իմ որովայնում: Դու իմ ուրախությունն էիր, իմ սիրտը եւ այն ամենը, ինչ երբեւէ եղել է իմ կյանքում: Կցանկանայի, որ հենց հիմա կարողանայի քեզ հետ լինել:               
Չգիտեմ, թե ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ շարունակել տարածել այն սերն ու լույսը, որը դու ստիպեցիր ինձ զգալ, երբ ես դարձա քո մայրը: Դուք այնքան սիրված եւ գնահատված էիք: Երանի սերը կարողանար փրկել քեզ: Ես շատ եմ ցավում, որդիս: Հանգչիր խաղաղությամբ, իմ սիրելի տղա»,- գրել էր նա։

Սարսափելի իրադարձությունը մեկնաբանել է նաեւ Ռոբերտ Դե Նիրոն։ Հոլիվուդյան աստղը ցավում է, որ իր թոռն ընտրել է այդ ճանապարհը… «Խորը վշտով եմ ապրում իմ սիրելի Լեոյի մահը: Անչափ շնորհակալ ենք բոլորին ցավակցությունների համար»,- լրագրողներին ասել է 79-ամյա դերասանը։