35-ամյա Ռիհաննան, ով սպասում է իր երկրորդ երեխային, ժամանակ է անցկացնում իր սիրելիի՝ A$AP Rocky-ի (Ռակիմ Մայերս) և նրանց առաջնեկի հետ իրենց հայրենիքում՝ Բարբադոս կղզում։ Աստղային ընտանիքը հանդարտ հանգստանում է ջրի մոտ և ուրախ է սոցիալական ցանցերում կիսվել երկար սպասված հանգստի նկարներով։ Երգչուհի Ռիհաննան նախօրեին հրապարակել է հուզիչ նկար, որտեղ երջանիկ A $ AP-ը երեխային բարձրացնում է գլխավերևում՝ գեղատեսիլ ծովանկարի ֆոնին: «Իմ բարբադոսցի տղաները»,- գրել է երգչուհին լուսանկարի տակ։
Վերջերս Ռիհաննան և նրա ընկերը գաղտնի հարսանեկան լուրեր էին տարածել: Իր ելույթներից մեկում ռեփերը հենց բեմից երգչուհուն անվանել է « իր կինը»։ Ինքը՝ Ռիփին, այդ պահին բառացիորեն փայլում էր երջանկությունից, և երկրպագուները չէին կասկածում, որ փոփ աստղերը թաքուն արարողության ժամանակ ամուսնացել են։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի լուրեր էին պտտվում, որ սիրահարներն ամուսնացել են, սակայն նրանք չհաստատեցին կամ հերքեցին այդ ենթադրությունները։ Այսօր նրանք անկասկած միասին են և սպասում են իրենց համատեղ երկրորդ բալիկին։ Նշենք, նաև որ երգչուհին սպասում է իր երկրորդ բալիկի լույս աշխարհ գալուն։












