Foto

Հղի Քորթնի Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերն արդեն հայտնել են իրենց համատեղ առաջնեկի սեռը, ինչպես նաև անուն ընտրել լույս աշխարհ եկող երեխայի համար։ Քորթնին երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը հղիության ընթացքում։  Նա իր անձնական բլոգում  նոր նկարներ է հրապարակել, ընկերուհու՝ Ադիսոն Ռեյի հետ՝ հագնված վառ վարդագույն երկկտոր լողազգեստով։ Քորթնին լուսանկարվել է, ինչպես ամբողջ դեմքով, այնպես էլ պրոֆիլով, որպեսզի երկրպագուներն ավելի լավ տեսնեն նրա նկատելի կլորացած փորը։

Հիշեցնենք, որ Քորթնին հղիացել էր  ինտենսիվ հորմոնալ թերապիայի և ԷԿՕ-ի օգությամբ։ Նա  ամենահուզիչ կերպով գաղտնազերծեց իր հղիության մասին լուրը հունիսի կեսերին, երբ  Blink-182-ի համերգի ժամանակ(նրա ամուսինն այդ խմբի թմբկահարն է), հենց բեմի առջև բացեց հսկա պաստառը, որտեղ գրված էր. «Թրևիս, ես հղի եմ»։ Երաժիշտը չի կարողացել զսպել ուրախության արցունքները։

Vesti.am

Фото из соцсетей Кортни КардашьянФото из соцсетей Кортни КардашьянФото из соцсетей Кортни КардашьянКортни Кардашьян и Трэвис Баркер