Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային խոսքում արդեն վաղուց չի օգտագործում «Արցախ», «արցախահայություն» ձևակերպումները, փոխարենը նա բացառապես նշում է «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի հայություն»։ Այս կտրուկ փոփոխությունը տեղի ուենցավ հատկապես 2021-ի խորհրադարանական ընտրություններից հետո, երբ քարոզարաշավի ժամանակ տիրաժավորված «անջատում՝ հանուն փրկության» և «Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի» մասին կեղծ պնդումների շահարկումից ու մարդկանց աչքերին թոզ փչելուց հետո, կարողացավ համապատասխան ձայներ ապահովել և խորհրդարանում ունենալ քաղաքական մեծամասնություն։ Դա յուրահատուկ «օվերտոնի պատուհանի» է։ Բանն այն է, որ նա, պարբերաբար իր խոսությում կիրառելով «Լեռնային Ղարաբաղ», միանգամից մարդկանց ենթագիտակցության վրա թողնում է առնաձնահատուկ հետք․ մարդին աստիճանաբար սկսում են համակերպվել և ընկալել հենց այս մոտեցումը՝ խոսույթում կիրառելով հենց այս ձևակերպումները։ Բացի դրանից, մարդն աստիճանաբար, շատ հաճախ իրենց կամքից անկախ, սկսում են հենց նման կերպ ասել՝ դառնալով դասական մանիպուլյացիայի զոհ։
Հաջորդ
դրվագում Փաշինյանը հրապարակ բերեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու» մասին թեզը, շատ փորձագետների ու
մասնագիտական շրջանանների համար անծանոթ ու անհասկանալի, սկսեց խոսել 86,600
քառակուսի կիլմոտր սահմաններով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ
թե իրականում այդ ինչ քառակուսի կիլոմետրերի մասին էր խոսքը, առաջին դրվագում նա
չէր մասնավորեցնում՝ մի տեսակ լղոզված ու կիսատ թողնելով իր ասելիքը։ Բայց
սատանան, ինչպես ասում են, մանրուքների մեջ է։ Արդեն ավելի ուշ, երբ
մարդիկ սկսեցին սովորական ընկալում ունենանալ նշված քառակուսի կիլոմետրերի
թեմայով, արդեն աստիճանաբար հասավ բուն ասելիքի ժամանակը։
Նախ
Նիկոլն իր խոսքում մի դրվագում (իր վերջին ասուլիսի ժամանակ), հստակ ասեց, որ
նշված 86,600 ասվածի մեջ ներառվում է նաև Արցախը, ինչը հանրային որոշակի «մինի
փոթորիկից» հետո, նույնպես սկսվեց ընդունվել ու մի տեսակ ամորֆ ու կրավորական
ռեակցիայի արժանանալ։ Մարդկանց շրջանում «Արցախն Ադրբեջանի կազմում» բնորոշումն
արդեն մեկ ամիսց ավելի է՝ դարձել է նորմալ ու ընկալելի: Իհարկե սա ոչ բոլորի մասին
է, քանի որ խնդիրը բարձրացնողների ու նշված պնդումներին փաստական կոշտ
քննադատողների բանակը նույնպես մեծ է։ Տվյալ դեպքում մենք նկատի ունենք
քաղաքականության հետ ուղղակի առնչություն չունեցող մարդկանց, ովքեր կուրորեն
հավատում են փաշինյանական ստերին։
Ահա
նախօրեից, Նիկոլի վարչակազմի օդիոզ և առաջին հարվածն իրենց վրա վերցնող
«անձնակազմն» արդեն սկսեց ուղիղ տեքստով խոսել «Արցախի Ադրբեջանի կազմում լինելու»,
«Ադրբեջանի կազմում ապրելու անվտանգություն ունենալու», «ադրբեջանցիների հետ
համակեցությամբ ապրելու» մասին ադրբեջանական թեզերով։
Նշված անձիք սկսեցին առանց դեմքի միմիկայի փոփոխության խոսել «Ադրբեջանական
Արցախի» մասին՝ բաց տեքստով նշելով, որ իրենք այլևս նշված թեմայի հետ ոչ մի անելիք
ու ասելիք չունեն և մավրն արդեն իր գործն արել է։
Արմեն
Հովասափյան









