Foto

Ինչպե՞ս զգուշանալ օձերից և ինչպե՞ս վարվել․ տեսանյութ

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
 
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։
 
Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։
 
Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։
 
Չի թույլատրվում՝
 
- խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել,
 
- խայթոցի տեղում կտրվածք անել,
 
- սառույց դնել կամ այրել,
 
- տուժածին ալկոհոլ առաջարկել,
 
- տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը: