Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից՝ նշելով, որ նախատեսված է Արմեն Գրիգորյանի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը: