Foto

Մեզ մոտ վտանգվում է փաստաբանի մասնագիտությունը. Սիմոն Բաբայան

Մեզ մոտ վտանգվում է փաստաբանի մասնագիտությունը, իսկ փաստաբանի մասնագիտությունն ուղղակիորեն կապված է անձանց իրավունքների պաշտպանության հետ։ Եթե փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել, ապա վտանգվում են անձանց իրավունքները, դրանց պաշտպանության ուղիները։ Այս մասին ԱԺ-ում «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների գործունեության խնդիրները» քննարկման ժամանակ ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Հիշեցնենք, որ փետրվարին ոստիկանական բաժանմունքներից մեկում ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը, իսկ օրերս էլ՝ ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանները նաև ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ են կիրառել։

ՓՊ նախագահը նախ արձանագրեց՝ նախորդ ծեծի գործով որևէ ոստիկանի նկատմամբ անգամ քրեական հետապնդում չի իրականացվել, այդ անպատժելիության մթնոլորտի հետևանքով էլ բռնության նոր դեպք է տեղի ունեցել։ ՓՊ նախագահը մտահոգված է՝ վտանգվում է փաստաբանի մասնագիտությունը։ Բացի այդ, նշված դեպքերը տեղի են ունեցել խոշտանգման կապակցությամբ պաշտպանություն իրականացնելիս։ Սիմոնյանը նաև գտնում է, որ Ոստիկանության բաժանմունքները պետք է կահավորված լինեն տեսախցիկներով` բռնության դեպքերը նվազեցնելու համար։